News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը տպավորոիչ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը՝ հավելելով, որ հպարտանում է այն աշխատանքով, որը կատարվել է այս մեկ տարվա ընթացքում։

«Վստահ եմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կարևոր նպաստ է բերում Հայաստանին և տարածաշրջանին, ինչը խորհրդանշում է Եվրամիության ներգրավումը հանուն խաղաղության և կայունության։

Վերջին տարվա ընթացքում սահմանային միջադեպերի քանակը նվազել է, որից կարելի է եզրակացնել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն այդ դրական զարգացման մեջ իր նպաստն ունեցել է։ Բայց դեռևս մնում են մարտահրավերները։

Վերջերս տեղի ունեցած ապատեղեկատվության արշավները ԵՄ դիտորդական առաքելության դեմ ընդգծում են այն դժվարին միջավայրը, որում ԵՄ առաքելությունը գործում է։ Եվ այս իմաստով ուզում եմ հաստատել մեր երախտագիտության խոսքերը ԵՄ անդամ երկրներին իրենց ցուցաբերած օժանդակության համար առաքելությանը»,- ասաց Տոմատը՝ ընդգծելով՝ Եմ դիտորդական առաքելությունը կոչված է վստահություն կառուցելու և ագրեսիվ միտումներ չունի։

Նրա խոսքով՝ ներկայում ավելացվում է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի քանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ վայրահաչել է Ֆրանսիայի հասցեին
Այխան Հաջիզադեն «խստորեն դատապարտել է» և կատեգորիկ անհամաձայնություն հայտնել...
Ամենաշատ