News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:

«Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվենք Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Այսօր հանդիպում կունենամ նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և այլ գործընկերների հետ»,- գրել է ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ