News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Ես սրա մասին զգուշացնում էի, որ որոշակի ժամանակ անց Ալիեւը կգնա արեւմտյան հարթակ, բայց արդեն կգնա սեփական օրակարգով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Այսինքն ինքը Արեւմուտքի եւ բոլորի վրա կծախի իր ներկայությունը: Մյուս կողմերը շատ մեծ հաջողություն կդիտարկեն իր ներկայանալը, ոչ թե ինչ-որ բան ստորագրելը, ինչն էլ հիմա տեսնում ենք: Ալիեւը Արեւմուտքի օգնությամբ փակել է Արցախի էջը: Ադրբեջանին պետք չէ խաղաղության պայմանագիր, անգամ եթե նա գնա խաղաղության պայմանագրի ստորագրման, ինքն առավելագույնը փորձելու է դենել իր պայմանները եւ դնել այնպիսի ականներ, որոնք կարող են հանգեցնել նոր բախումների, նոր պատերազմի: Օրինակ, դա կարող է լինել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը: Ինքը կարող է դա ֆիքսել պայմանագրում, հետո ասել, որ չեն թողնում ադրբեջանցիներին վերադառնալ, կամ վերադարձած երեք հոգուն նեղում են: Դրա համար պետք է հատուկ ստորաբաժանումներ մտցնել եւ այդ երեք հոգուն պաշտպանել»,-ասաց Կիվիրյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում արտահերթ ընտրություններ նցկացնելու պատճառներին, քաղաքական վերլուծաբանն ասաց. «Որպեսզի կարողանա իշխանությունն արդյունավետ փոխանցել, իրեն պետք է ֆիքսել, որ այդ ընտանիքն է ապահովել հաղթանակը: Արտահերթ ընտրությունների գերնպատակն էր ուժեղացնել կլանի դիրքերը, միմիայն դա: Որեւէ արտաքին հարցում իրենք խնդիր չունեն, առանց այդ ընտրությունների էլ ամեն ինչ կարողանում են անել:

Հաջորդն այն է, որ Ադրբեջանը կլանային երկիր է եւ իշխող կլանին պետք է ցույց տալ, որ ինքը հարց լուծող է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ