News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Այս պահին եւ ռուսական, եւ արեւմտյան հարթակները կան, բայց դրանք չեն ապահովում խաղաղություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Որպեսզի ապահովեն խաղաղություն, գերտերությունները պետք է կարողանան պայմանավորվել: Այն, որ Ալիեւի Մյունխեն գնալը կարող է նյարդայնացնել Ռուսաստանին, չի բացառվում: Ես չեմ բացառում, որ դրանով կամ ինչ-որ նման խնդրով է պայմանավորված, որ նախօրեին տեղի ունեցավ ադրբեջանցի մարդասպանի ձերբակալությունը, որը մեղադրվում է պատերազմի ժամանակ Հադրութում խաղաղ բնակչության դեմ վայրագության, սպանության մեջ: Սա նախազգուշացում է Ադրբեջանին: Ռուսաստանն այն երկիրը չէ, որտեղ պատահական ինչ-որ բան է տեղի ունենում: Դրանոեվ Ադրբեջանի իշխանություններին մեսիջ են ուղարկում:

Այսօր Ռուսաստանում շուրջ 2 միլիոնանոց ադրբեջանական համայնք կա, որն ունի բավականին դիրքեր, իսկ ՌԴ-ի նման երկրում այդ դիրքերը մեկ օրում զրոյացնելը շատ հանգիստ գործ է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ