News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է: Հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Ցուցարարների խոսքով, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՊԵԿ աշխատակցի հետ միասին զրուցել են իրենց հետ, և հայտնել, որ այս պահին ծանուցումները կասեցված են, որևէ գործողություն տեղի չի ունենում:

Նրանք ասել են նաև, որ շուտով քննարկումները կավարտվեն, վերջնական որոշումը կհրապարակվի: Ցուցարարները վստահեցնում են սակայն, որ եթե մոտակա օրերի ընթացքում նոր որոշում չհրապարակվի, կրկին դուրս են գալու պայքարի:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն Հայաստանում:

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ