News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Փետրվարի 21-ին թուրքական լիրան ամերիկյան արժույթի նկատմամբ թարմացրել  է պատմական նվազագույն ցուցանիշը և հասել մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 31 լիրայի ։ Այս մասին են վկայում արտարժույթի միջազգային Ֆորեքս շուկայում առևտրի տվյալները։

Այսօր կեսօրին գնանշումները գերազանցել են այս նշագիծը և անմիջապես հասել 31,0095 լիրայի մակարդակին։ Ներկայումս թուրքական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքը կազմել է 31,0020 լիրա (գումարած 0,34 տոկոս նախորդ առևտրային օրվա փակման նիշին)։

Թուրքիայում լիրայի թուլացումը տեղի է ունենում ռեկորդային գնաճի ֆոնին։ 2024 թվականի հունվարի վերջին սպառողական գների ինդեքսը տարեկան կտրվածքով հասել է 64,86 տոկոսի՝ դեկտեմբերի 64,77 տոկոսի դիմաց։ Միևնույն ժամանակ, տեղական սպառողները տարեկան գնաճը գնահատել են 96 տոկոս, ինչը 1,5 անգամ գերազանցում է սպառողական գների աճի պաշտոնական տվյալները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ