News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում տեղի  ունեցել «Միսս Եվրասիա» միջազգային մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել Հայաստանի գեղեցկուհին: Hollywood գիշերային ակումբում այդ օրը ասեղ գցելու տեղ չկար, այնտեղ էին բազմաթիվ լրագրողներ, լուսանկարիչներ, տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչներ:

Մրցույթին մասնակցել են Բլագովեշչենսկում ապրող նախկին ԽՍՀՄ 6 երկրների (Ռուսաստանի, Մոլդովա, Ադրբեջան, Վրաստան, Ուզբեկստան եւ Հայաստան) ներկայացուցիչներ: Նման միջոցառում Հեռավոր Արեւելքում առաջին անգամ է կազմակերպվում:

«Ամեն տարի մենք միջազգային ձեւաչափով տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում: Նախորդ տարի դա միջազգային ՈՒՀԱ էր, այս տարի` միջազգային գեղեցկության մրցույթ»,- ասել է կազմակերպիչներից մեկը` Ամուրի մարզի հայ համայնքի նախագահ Կարո Ժամկոչյանը:

Առաջին տեղը եւ գլխավոր մրցանակը` Versace-ի ադամանդե վզնոցն ստացել է Հայաստանի ներկայացուցիչը` Ստելլա Կիրակոսյանը:

Նա բժիշկ-թերապեւտ է, ավարտել է բժշկական ակադեմիայի ինտերնատուրան, հիմա սովորում է ուլտրաձայնային դիագնոստիկայի ոլորտում:

«Երբ ինձ առաջարկեցին մասնակցել այդ մրցույթին, ես մտածեցի. «Իսկ ինչու` ոչ»: Մեծ շնորհակալություն հարազատներիս, ընկերներիս, որ օգնում էին, միասին գալիս էին փորձերին, շնորհակալություն հայ համայնքին, որ վստահեց ներկայացնել բոլոր հայ աղջիկներին: Ինձ համար շատ կարեւոր էր այս հաղթանակը, բայց չպետք է կանգ առնել այս հաղթանակի վրա. հիմա գլխավորը ուսումս ավարտելն է, որպեսզի օգնեմ մարդկանց առողջ լինել»,- նշել է «Միսս Եվրասիա» Ստելլա Կիրակոսյանը:

Ի դեպ, հաջորդ տարի «Միսս Եվրասիա» մրցույթը նախատեսվում է անցկացնել էլ ավելի մեծ մասշտաբով, որի մասնակիցների թիվը կհասնի 30-ի, իսկ մրցույթն էլ տեղի կունենա Ռուսաստանի սահմաններից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ