News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունը LockBit հաքերների մասին տեղեկությունների համար սահմանել է մինչև 15 միլիոն դոլար պարգև։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պետքարտուղարությունը ընդգծում է, որ մեծ պարգևն առաջարկվում է տեղեկատվության համար, «ինչը կարող է հանգեցնել LockBit փրկագին վիրուսի օգտագործմամբ կիբերհարձակումների մեջ ներգրավված ցանկացած անձի ձերբակալման և մեղադրական եզրակացության, ինչպես նաև խմբի առանցքային անդամների ինքնության և գտնվելու վայրի մասին տեղեկությունների»:

Հստակեցվում է, որ այս խմբի հաքերները 2020 թվականի հունվարից ավելի քան երկու հազար կիբերհարձակումներ են իրականացրել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում, ինչը հանգեցրել է գաղտնի տեղեկատվության արտահոսքի և ոչնչացման։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արեւմտյան հետախուզական ծառայությունները դադարեցրել են LockBit հաքերների գործունեությունը։ Գործողության ընթացքում, որին մասնակցում էին 11 երկրների ներկայացուցիչներ, հնարավոր եղավ փակել այն կայքերը, որոնք խումբը օգտագործում էր վճարումների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ