News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Միսաք Մանուկյանն ազատ էր, երբ քայլում էր փողոցում և անցնում այս պանթեոնի կողքով։ Այսօր Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության ժամանակ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

«Նա պատկերացնում էր, թե ինչպիսին կլիներ իր սիրելի Հայաստանը։ Նա պատկերացնում էր իր հորը՝ Գևորգին, որին սպանել էին թուրքերը, երբ Միսաքը փոքրիկ էր։ Հիշում էր մորը, որը վախճանվեց հիվանդություններից, սովից՝ գաղթի ճանապարհին: Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին, բայց Մելինեն իր հետ էր բոլոր ոդիսականներում և ապրեցնում էր իրեն: Վերջնական, մշտական ընտրությունը ազատությունն էր: Ընտրեց ընդհատակյա կյանքը, որ ֆրանսիացին ոչինչ չկորցնի իր ազատությունից՝ մշտապես լինելով ազատության արբեցած զինվորը։ Նա որ սիրում էր սիրել, որոշում է սպանել»,- նշել է Մակրոնն իր ելույթում։

Մակրոնն ասել է, որ այսօր կա Ֆրանսիա, որ երախտապարտ է նրանց:

«Միսաք և 23 այլոք, և բոլոր այլոք, որ հարում էին այս ազատությանը, ի վերջո պատվի արժանացան, սեր և ազատություն՝ ի հավերժություն, կեցցե Հանրապետությունը, կեցցե Ֆրանսիան»,- ասել է նա։ 

Հավելենք, որ Միսաք Մանուկյանի վերահուղարկավորության արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, օրենսդիր մարմինների անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Տպել
Ամենաշատ