News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին «Աուրուս» մակնիշի ավտոմեքենայի փոխանցումը ԿԺԴՀ-ի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների խախտում է։

Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյայի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը պահանջում են միջազգային հանրությանը մասնակցող բոլոր երկրներից արգելք դնել Փհենյանին և՛ տրանսպորտային միջոցների, և՛ շքեղ մեքենաների մատակարարման վրա:

Միլլերը նշել է, որ եթե «Աուրուս» մակնիշի ավտոմեքենան ԿԺԴՀ-ին փոխանցելու մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա Մոսկվան հերթական անգամ խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, որոնց օգտին ինքը քվեարկել է։

Ավելի վաղ Հարավային Կորեան քննադատել էր ԿԺԴՀ-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նվերի համար, քանի որ Սեուլի տեսանկյունից այն կարող է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ