News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող Հավաքական թիմերի մարզական կենտրոնի շուրջ 4 տարի նախաքննություն էր ընթանում։ Կենտրոնի տնօրենին՝ Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Յուրի Բեգլարյանին, մեղադրում էին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։

60-ամյա Յուրի Բեգլարյանն այս գործով հետախուզման մեջ էր։ 2021 թվականի մայիսին Յուրի Բեգլարյանը մահացել է կորոնավիրուսից, իսկ նրա եւ կնոջ վերաբերյալ քրեական գործը նոր է ուղարկվել դատարան՝ փետրվարի 15-ին։ Յուրի Բեգլարյանի մասով գործը կկարճեն, հավանաբար, իսկ կնոջը կդատեն խարդախության փորձի եւ այլ հոդվածներով։ Այստեղ են ասել՝ գնա մեռի, արի՝ դատեմ։ 

Դատախազությունը հաղորդում է, որ ««Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ տնօրենը կենտրոնի տարածքը ձեռք է բերել կադաստրային արժեքից հինգ անգամ ավելի ցածր գնով։ Նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ընկերության տնօրենը վարձակալության պայմանագիր է կնքել դարձյալ փաստացի իրեն պատկանող, բայց իր կնոջ անվամբ գրանցված «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերության հետ, 25 տարով այս ընկերությանն է փոխանցել Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող մարզական դպրոցը՝ 6580,8 քմ մակերեսով եւ 1.1807 հա մակերեսով հողատարածքը։

Այսինքն՝ ընկերության տնօրենն ինքն իրեն վարձով է տվել գույքը, ապա նույն գույքը վարձով է տվել տարբեր այլ կազմակերպությունների՝ ստանալով 110 մլն 569 հազար 800 դրամ եկամուտ, որից 56 մլն 100 հազար դրամն է միայն փոխանցվել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին։

Տարածքներից մեկն «Արեւելյան օազիս» անունով սրճարան ու հյուրանոց է դարձրել, փորձել է հափշտակել գույքը։ Կնոջ հետ վարձակալության պայմանագիր է կնքել, որում առանձին կետով գրել է, որ վարձակալն իրավունք ունի գնել գույքը՝ վճարելով 56 մլն 142 հազար դրամ, նրան է վաճառել բաժնետոմսերը, բայց բռնվել է։ «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի եւ ՓԲԸ-ի նոր տնօրենի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտե՝ իրավունքի դադարման պետական գրանցում իրականացնելու վերաբերյալ»: Հավաքական թիմերի մարզական կենտրոնի տնօրենը, մեր տեղեկություններով, Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Յուրի Բեգլարյանը։ Նրա եւ նրա կնոջ դեմ հանրային քրեական հետապնդում է հարուցված ՔՕ մի քանի հոդվածով՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը, խարդախության փորձ, փաստաթղթեր կեղծելը։ 

2023 թվականին Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող Հավաքական թիմերի մարզական կենտրոնն անցել է պետությանը։ Որոշվել է, որ տարածքն իր մարզադահլիճներով պետք է մեր մարզիկներին եւ կարգի բերելուց հետո օգտագործվելու է պարապմունքների, հավաքների եւ այլ սպորտային միջոցառումների համար։ Այդ ժամանակ գույքի նախկին տիրոջ դեմ արդեն քրեական գործ էր քննվում։ Գագիկ Բեգլարյանի եղբորն այդ գույքը հանձնվել էր 2003 թվականի ապրիլի 15-ին, կառավարության որոշմամբ, որը ստորագրել էր այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
Ամենաշատ