News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գերմանական հովվաշունը Սպիտակ տանն ապրելու ժամանակ ավելի քան 20 անգամ կծել է ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցներին, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով նոր փաստաթղթերին։

CNN-ի տվյալներով՝ Կոմանդեր անունով շունը Սպիտակ տանն ապրելու ժամանակ՝ մինչեւ 2023թ. հոկտեմբեր, առնվազն 24 անգամ կծել է Գաղտնի ծառայության աշխատակիցներին։ Նման դեպքեր եղել են նաեւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների եւ այլ գերատեսչությունների աշխատակիցների հետ։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, իրավիճակն այնքան լուրջ էր, որ «աշխատակիցները ստիպված էին փոխել իրենց սովորությունները՝ վնասվածքներից խուսափելու համար»։ Մի անգամ Կոմանդերը կծել էր Գաղտնի ծառայության աշխատակցին, ինչի պատճառով մարդը շատ արյուն էր կորցրել։ Նրա վերքին վեց կար էին դրել, նշվել է փաստաթղթերում։

Հոկտեմբերին Fox News հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Բայդենը եւ նրա տիկինը՝ Ջիլը, որոշում են կայացրել նրան չպահել Սպիտակ տանը ագրեսիվ վարքի պատճառով։ Սա Բայդեն զույգի երկրորդ շունն է, որը հեռանում է Սպիտակ տնից։ 2021թ. վերջին Մեյջոր անունով գերմանական հովվաշունը Վաշինգտոնից ուղարկվել էր Դելավերի նահանգ նույն պատճառով (բազմաթիվ անգամներ հարձակվել էր Սպիտակ տան աշխատակիցների վրա)։ ԱՄՆ նախագահը եւ նրա տիկինը Մեյջորին տվել էին իրենց ընկերներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ