News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառույցներ, ավտոտնակներ, ցանկապատված և առանձնացված  տարածքներ. Մայրաքաղաքի բակերը շարունակում են մաքրվել ապօրինի զավթված տարածքներից ու բարեկարգվում են:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ապամոնտաժման և իրականացվող այլ աշխատանքների մասին բնակիչները նախապես տեղեկացվում են, հարկ եղած դեպքում տրվում է ժամանակ՝ անձնական գույքը տարածքից հեռացնելու համար:

Նախաձեռնությունը միտված է կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը, բակերի բարեկարգմանն ու երեխաների համար նախատեսված խաղահրապարակների ստեղծմանը:

Դավթաշեն վարչական շրջանում ընթացիկ տարում արդեն իսկ 4000-5000քմ բակային  տարածք է ազատվել ապօրինի կառույցներից:

Մանրամասները՝ տեսանյութում.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ