News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիտերսը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին եւ խոստացել հերթական պատժամիջոցներ մտցնել ռուսաստանցի գործարարների եւ քաղաքացիների դեմ։ Նրա հայտարարությունը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։

Փիտերսի խոսքով՝ «25,9 մլն նորզելանդական դոլար [16 մլն ԱՄՆ դոլար] ծավալով օգնության նոր փաթեթը վերջին երկու տարում Կիեւին հատկացված ընդհանուր գումարը կավելացնի՝ հասցնելով ավելի քան 100 մլն նորզելանդական դոլարի [62 մլն ԱՄՆ դոլար]»։ «Սա վկայում է Ուկրաինային մեր անսասան աջակցության եւ միջազգային կարգը պաշտպանելու մեր լուրջ կողմնակցության մասին»,- նշել է Փիտերսը։

Նախարարն ընդգծել է, որ երկրի կառավարությունը «մշակում է նաեւ նոր սահմանափակիչ միջոցներ Ռուսաստանի դեմ»։ Նախատեսվում է, որ դրանք «կուղղվեն արդեն մտցված պատժամիջոցներից խուսափելու դիմակայությանը»։

Ինչպես նշել է Փիտերսը, օգնության նոր փաթեթի շրջանակում 4 մլն դոլար կուղղվի զենքի եւ զինամթերքների գնմանը, 4,3 մլն՝ հումանիտար օգնության ձեռքբերմանը ուկրաինացի փախստականների համար, 1,9 մլն՝ Ուկրաինայի վերականգնմանը, վերակառուցմանն ու բարեփոխումներին։ Նոր Զելանդիայի կառավարությունը նաեւ որոշում է ընդունել մինչեւ 2025թ. հունիս երկարացնել իր ռազմական հրահանգիչների աշխատանքի ժամկետը, որոնք սովորեցնում են ուկրաինացի զինվորներին Մեծ Բրիտանիայում։ «Նոր Զելանդիայի ՊՆ մոտ 97 զինծառայողներ կշարունակեն սովորեցնել ուկրաինացի զինվորներին եւ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել Կիեւի զորքերին, ինչպես նաեւ օգնել նրանց ապահովել կապն ու մատակարարել հետախուզական տվյալներ»,- նշվել է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ
Ռազմական աջակցությամբ՝ և՛ գործնական, և՛ հոգեբանական, ուկրաինացիները լավ դիրք ունեն՝ դիմանալու...
Ամենաշատ