News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Ֆրանսիային «նենգության» եւ իրավիճակը Հարավային Կովկասում ապակայունացնելու փորձերի մեջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի համատեղ ասուլիսում արած հայտարարությունների մեկնաբանություններում Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է այն մասին, որ «բոլորովին տեղին չէ խոսել հայերի իրավունքների եւ անվտանգության մասին, որոնք հեռացել են ադրբեջանական տարածքներից սեփական ցանկությամբ եւ առանց բռնության կիրառման», քանի որ գրեթե մոտ 30 տարվա ընթացքում «խախտվել են ադրբեջանցիների իրավունքները, որոնք տեղահանվել են իրենց տարածքներից եւ ենթարկվել զանգվածային սպանությունների»։

Բաքվում կարծում են, որ «անթույլատրելի է մեղադրել Ադրբեջանին անհամամասնական պատասխան միջոցներ ձեռնարկելու մեջ», իսկ «Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածության ստեղծմանը եւ խաղաղությանն ու կայունությանը խանգարելուն, ոչ մի արդյունք չի տա»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նկատի ունի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած արյունահեղ պատերազմի հետեւանքները։ Խոսելով ադրբեջանցիների իրավունքների խախտումների մասին «30 տարվա ընթացքում»՝ Բաքուն լռության է մատնում հազարավոր հայերի իրավունքների խախտումները, ովքեր ապրում էին Խորհրդային Ադրբեջանում եւ ենթարկվում զանգվածային ջարդի ու բռնի տեղահանման։

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի հետեւանքով ցեղասպանության սպառնալիքի ներքո երկրամասը լքել է նրա ողջ բնակչությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ