News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Time ամսագիրը հրապարակել է «2024թ. կնոջ» կոչման 12 հավակնորդների ցուցակը։ Նրանց մեջ են գիտության, մշակույթի եւ սպորտի գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Time-ի կարծիքով՝ նրանց միավորում է այն, որ նրանք ավելի լավ ապագա են կառուցում կանանց եւ հասարակության համար եւ սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչպիսին կարող է լինել այն։

Ցուցակում տեղ է գտել նաեւ կինոռեժիսոր Գրետա Գերվիգը, որի «Բարբի» ֆիլմը սպառման հասարակության ծաղրն է եւ դարձել է 2023թ. ամենաշատ դիտված ֆիլմերից մեկը, իսկ այս տարի ներկայացվել է «Օսկարի» վեց անվանակարգերում։ Կինոյի եւս մեկ ներկայացուցիչ՝ դերասանուհի Թարաջի Հենսոնը, եւս տեղ է գտել ցուցակում, նա պայքարում է դերասանական աշխատանքում տղամադրկանց եւ կանանց հավասար վճարման համար եւ մշտապես բարձրացնում է Հոլիվուդում աշխատավարձերի անհավասարության հարցը։

 Ցուցակում տեղ է գտել նաեւ 2023թ. տնտեսության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինը. նրա հետազոտությունները նվիրված են տնտեսությունում կնոջ աշխատանքի դերին եւ նրան, թե ինչպես է այդ դերը փոխվում պատմության ընթացքում։ Մեկ այլ գիտնական՝ գենետիկ Մարլենա Ֆեյզոն, հետազոտել է հղիների տոքսիկոզը եւ պարզել, որ դրա հակումը կախված է գենետիկ նախատրամադրվածությունից։

Ցուցակի հեղինակները նշել են Իսրայելի եւ Պաղեստինի կին ակտիվիստների ջանքերը, որոնք միասին հանդես են գալիս հանուն խաղաղության։

Ցուցակում 12 թեկնածու կա։ Time ամսագիրն իր ընտրությունը կհայտարարի Լոս Անջելեսում մարտի սկզբին կայանալիք արարողության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ