News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

2024թ. հունվար-փետրվարին Միջերկրածովյան տարածաշրջանում երաշտ է եղել, ինչի պատճառով տեղումների քանակը Եվրոպայի հարավում եւ Աֆրիկայի հյուսիսում միջինից ցածր է։ Այս մասին նշվել է Երաշտների եվրոպական օբսերվատորիայի (EDO) պաշտոնական կայքում։

Հաշվետվության համաձայն՝ Եվրոպայի հարավային շրջանների 45 տոկոսից ավելին տուժել է խոնավության պակասից, հողերի 2,8 տոկոսը մինչեւ փետրվարի 10-ը խիստ չորացել է։

Եվրամիության կլիմայի փոփոխությոնների ուսումնասիրման «Կոպեռնիկոս» ծառայության մասնագետները նշել են, որ երաշտի պայմաններ նկատվում են ամբողջ Եվրոպայի մեկ քառորդ մասում եւ Հյուսիսային Աֆրիկայում։ Իրավիճակը վատացել է հունվարի վերջից, բայց մի փոքր ավելի լավ էր անցած տարվա նույն ժամանակի համեմատ, երբ երաշտը ընդգրկել էր միջերկրածովյան տարածքների 31,3 տոկոսը։

Ամենից շատ տուժել են Միջերկրածովի արեւմտյան շրջանները, ներառյալ Իտալիան, Իսպանիան, Մարոկկոյի հյուսիսը, Ալժիրը եւ Թունիսը։

Իսպանական Կատալոնիայի իշխանությունները երաշտն անվանել են ամենաուժեղը հարյուրամյակի ընթացքում եւ արտակարգ դրություն մտցրել այն բանից հետո, երբ ջրի մակարդակը կատալոնյան ջրամբարներում իջել է 16 տոկոսից ցածր։

EDO-ն կանխատեսում է, որ 2024թ. գարունը ավելի տաք կլինի սովորականից, ինչը կխորացնի ձյան պակասը լեռներում, որտեղից սնվում են որոշ գետեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ