News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հունվարի 28-ին, գիշերվա ժամը 2-ն անց, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացվեց հաղորդում բնակարանային գողության վերաբերյալ: Հայտնում էին, որ երեկոյան բացել են Շիրակացու փողոցի տներից մեկի խոհանոցի պատուհանը, մտել և ննջարանի պահարանից գողացել 700 հազար դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հավաստի տեղեկությունները ստացվեցին արդեն կեսօրին: Նույն` Շիրակացու փողոցում գտնվող իր տանը հայտնաբերվեց 28-ամյա երիտասարդը, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մուշի բաժին: Նա խոստովանեց, որ երեկոյան ժամը 10.30-ի սահմաններում մտել ու գողացել էր փողը:

Երիտասարդը նաև խոստովանեց, որ նման մի բան էլ կատարել է հունվարի 3-ին: Գիշերը, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, կտրել էր Գերցենի փողոցում գտնվող տան պատուհանի ճաղավանդակը, պատուհանով մտել տուն, խառնել իրերը, սակայն ոչինչ չէր գողացել:

28-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ