News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ  է ստացվել, որ բենզինով վառարանը վառելու ժամանակ առաջացած բոցի այրվելու հետևանքով «դեմքի պարանոցի առաջային և կողմնային մակերեսների, զույգ վերին վերջույթների առաջային մակերեսների, զույգ ազդրերի առաջային և միջային մակերեսների, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք բոցով, 30-ից 35 տոկոս մակերեսով, այրվածքային շոկ, շնչուղիների ջերմային այրվածք բոցով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 9-ամյա Ալեն Մ․-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզվել են, որ նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում երեխան իրենց տանը ծնողների հսկողությունից դուրս մնալով փորձել է բենզինի միջոցով  վառել վառարանը և բենզինով լի շիշը լցրել է վառարանի մեջ, ինչի հետևանքով էլ երեխան ստացել է այրվածքներ։

Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, փորձել է կտրել կոկորդը. դեպքը եղել է ավտոտնակում
Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով...
Ամենաշատ