News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի՝ Նովոռոսիայում եւ Դոնբասում թաքնված վնասատուներին պետք է պարզել եւ ուղարկել վերադաստիարակման Սիբիրի աշխատանքային ճամբարներ։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

«Եթե դրանք այն մարդիկ են, որոնք վնասում են Ռուսաստանին, նրանց պետք է պարզել եւ պատժել, ուղարկել Սիբիր։ Այ այդպես։ Վերապատրաստվելու ուղղիչ-աշխատանքային ճամբարներում»,- ասել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պետք է անել «ժդունների» հետ, որոնք, ռուսական անձնագրեր ստանալով, շարունակում են սպասել ուկրաինական տանկերին։

Նա նշել է, որ «այնտեղ տարբեր մարդիկ կան»։ Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր իսկապես սպասում են ուկրաինական տանկերի գալուն, «այնտեղ այնքան էլ շատ չեն»։ «Այնտեղ պարզապես կան մարդիկ, որոնք նստել ու մտածում են. «Ով ավելի ուժեղ կլինի, նրա հետ էլ կծառայենք»։ Նման մարդիկ, այնտեղ, իհարկե, կան։ Բայց եւ այնպես, մենք պետք է աշխատենք բոլորի հետ։ Դե ինչ, պետք է համոզել այդ մարդկանց, որ մենք վերադարձել ենք ընդմիշտ»,- ամփոփել է Մեդվեդեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ