News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ալաբամայի նահանգի իշխանությունները ցանկանում են մաքուր ազոտի օգնությամբ երկրորդ մահապատիժն իրականացնել։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Associated Press գործակալությունը։

Նահանգի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալի գրասենյակը դիմել է Ալաբամայի գերագույն դատարան՝ խնդրելով նշանակել 59-ամյա Ալան Յուջին Միլլերի մահապատժի օրը, որը մեղավոր է ճանաչվել 1999թ. երեք մարդ սպանելու համար։

2024թ. հունվարի վերջին Ալաբամայում իրականացվել է ԱՄՆ-ում առաջին մահապատիժը մաքուր ազոտի օգտագործմամբ։ Մահապատժի է ենթարկվել 58-ամյա Քենեթ Սմիթը, որը մեղավոր էր ճանաչվել 1988թ. մի կնոջ սպանելու համար։

ԱՄՆ իշխանությունները ստիպված էին դիմել այս միջոցին դատապարտյալի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով. 2022թ. նոյեմբերին Սմիթին փորձել էին մահապատժի ենթարկել ստանդարտ ձեւով, բայց չէին կարողացել գտնել երակ ներարկման համար։

Ալաբամայի իշխանությունները հավաստիացնում են, որ այս մեթոդը նման է էվթանազիային. գազից հետո մարդն արագ եւ անցավ կորցնում է գիտակցությունը, իսկ հետո կանգ է առնում սիրտը։ Բայց Սմիթի փաստաբանները պնդել էին, որ Ալաբամայի իշխանությունները չունեն անհրաժեշտ սարքավորում նման մահապատիժ իրականացնելու համար, եւ որ դիմակը կարող է բավականաչափ թթվածին թողնել, ինչը կհանգեցնի իրենց պաշտպանյալի տառապանքներին, եւ նա կխեղդվի գիտակցության մեջ գտնվելով։ Բացի այդ, փաստաբանները պնդել էին, որ մահապատժի երկրորդ փորձը հավասարեցվի «ոչ սահմանադրական դաժան պատժի»։ Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բոլոր միջնորդությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ