News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանն ընդունել է ԻԻՀ անասնաբուծության, թռչնաբուծության, մեղվաբուծության, ինչպես նաև կենդանիների, թռչունների կերի արտադրության ոլորտների պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Աշխեն Շիրվանյանը նշել է, որ այցի ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլեր ձեռնարկելու ամուր հիմք կհանդիսանան՝ նպաստելով երկկողմ համագործակցության ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային հարցեր, մասնավորապես՝ տոհմային կենդանիների սելեկցիոն կենտրոնների բացման, պատվասատանյութերի համատեղ արտադրության, խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ տեղափոխման ու վերջնական անասնաբուժական զննման կամ կարանտինային անցակետի կառուցման, ինչպես նաև երրորդ երկրներից՝ մասնավորապես ԻԻՀ-ից ՀՀ կաթնամթերքի ներմուծմանը վերաբերող կարգավորումների վերաբերյալ։

Քննարկման ժամանակ Աշխեն Շիրվանյանն ընդգծել է նաև համագործակցության ուղղությամբ հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու կարևորությունը։

Հանդիպման վերջում քննարկումներ են անցկացվել մասնագիտական խմբերի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ