News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Փոքր Մասրիկի գերեզմանատանը տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ:

ՔԿ հաղորդագրության մեջ ասվում է. «2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։

Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով,  նույն օրը մահացել է։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ. փետրվարի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել, ապա վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկում հաշվառված 19-ամյա երիտասարդ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա, 2024թ. փետրվարի 21-ին,  ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /երկու դրվագ/, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների՝ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել նույն մարզի բնակիչ, 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով 1987թ. ծնված անձը հիվանդանոցում մահացել է։

Որոշում է կայացվել՝ 19-ամյա երիտասարդին, սպանություն և սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու մասին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է արնանման հետքերով փայտ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ձերբակալված անձը տվել է խոստովանական ցուցմունք։ Հանցագործության հնարավոր գործիք դանակն առգրավվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ըստ առկա նախնական տվյալների՝ վիճաբանությունը և դրա հետևանքով տեղի ունեցած դանակահարությունը կապված չէ տուժողներից մեկի՝ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում տղան կտրել է մոր վիզը և գնացել ու նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել են
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Ամենաշատ