News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ քաղհասարակության միջոցով ԵՄ-ի հետ մեր համագործակցության ամրապնդումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ ընդլայնվում է, եւ անվտանգությունը եւս դարձել է այդ երկխոսության մաս: Գիտեք, որ Հայաստանը դիմել է, որպեսզի մաս դառնա եվրոպական խաղաղության գործիքակազմին: Սա եւս ցայտուն  օրինակ է, թե ինչպես են ընդլայնվում Հայաստանի և ԵՄ հարաբերությունները։

Այս հարցում միանշանակ շատ կարևոր է քաղաքացիական հասարակության դերը։ Եթե ​​երկարաժամկետ հեռանկարում մենք ցանկանում ենք ավելի զարգացնել այդ հարաբերությունները և դրանք դնել ամուր հիմքերի վրա, ապա ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է ներառեն քաղաքացիական հասարակությունը, տնտեսությունը, անվտանգությունը և այլ ուղղություններ»,- ընդգծեց նա։

Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ գնալով ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները ամրապնդվելու է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ