News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է եղել Ռուսաստանի և Ուկրաինայի մասին հարցազրույց տալ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին ուկրաինական բարեգործական կազմակերպություններին 1 մլն դոլար նվիրատվության դիմաց, սակայն մտափոխվել է, գրում է The Times-ը։

Նշվում է, որ Ջոնսոնը մեղադրել է Կարլսոնին Կրեմլի գործիք դառնալու մեջ, ինչին ի պատասխան Կարլսոնը հարցազրույց է խնդրել քաղաքական գործչից։ Ջոնսոնը, իբր, պահանջել է 1 միլիոն դոլար հոնորար, որը պետք է ուղղվեր բարեգործությանը։

 Ջոնսոնի խոսնակն ասել է, որ իր ղեկավարն ընդունել է առաջարկը՝ պայմանով, որ վճարը կհատկացվի «բացառապես»  ուկրաինացի վետերանների բարեգործությանը, սակայն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո որոշել է հրաժարվել հարցազրույցից։

 Ինքը՝ Կարլսոնը, ի պատասխան նշել է, որ իրեն զայրացրել է այն, որ Ջոնսոնն իրեն անվանել է «Կրեմլի գործիք»։

«Նա հարձակվում է ինձ վրա՝ չբացատրելով, թե իրականում ինչում եմ ես սխալ, կամ ինչում է նա ճիշտ, ի դեպ, սա այն տղան է, ով ԱՄՆ կառավարության խնդրանքով մեկուկես տարով դադարեցրեց Ուկրաինայում խաղաղության պայմանագիրը։ Ուստի նա պատասխանատու է հարյուր հազարավոր մարդկանց մահվան համար։ ...Ես հենց նոր հարցազրույց եմ վերցրել Վլադիմիր Պուտինից։ Ես չեմ պաշտպանում Պուտինին, բայց նա ինձանից մեկ միլիոն դոլար չխնդրեց»,- հավելել է Կարլսոնը` արձագանքելով Ջոնսոնի` իր հետ շփվելուց հրաժարվելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ