News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրներն իրականացնում են միջոցառումներ՝ ուղղված ռազմական հակամարտության նախապատրաստմանը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

«Այսօվա դրությամբ մենք տեսնում ենք միջոցառումների համալիր, որոնք իրականացնում է Արեւմտյան Եվրոպան ԱՄՆ գլխավորությամբ, ռազմական գործողությունների պատրաստման համար»,- ասել է նա։

Նա նշել է, որ Մինսկը լավ է հասկանում, թե ում դեմ են արեւմտյան պետությունները մտադիր մարտական գործողություններ վարել։ Նպատակներից մեկը օդային հետախուզության կազմակերպումն է Բելառուսի օդային տարածքում։

Խրենինի խոսքով՝ խոսքը հետախուզության բոլոր տեսակների մասին է։ Հանրապետության իշխանություններն ամեն օր գրանցում են արեւմտյան ավիացիայի 5-9 թռիչք։

«Տիեզերական հետախուզություն նույնպես տեսնում ենք, թե ինչպես են նրանք ակտիվ հետաքրքրություն ցուցաբերում մեր զինվորական քաղաքների, բազաների հանդեպ»,- ընդգծել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ