News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցությունից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցության դեմ։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Նամակն ուղարկվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեին, Ֆրանսիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտեին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպես նաև սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։

Ելնելով Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստից` «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին որպես պետություն ներկայացված լինել գալիք Օլիմպիական խաղերում և թույլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո։ Այս կոչը հնչել է Արցախում 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և էթնիկ զտումների հետևանքով իրենց պապենական հողերից 120․000 հայերի բռնի տեղահանման պայմաններում։

Նամակին պատասխանել է միայն Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ընդունելով իրավիճակը և նկատել, որ իր դիրքորոշումը համահունչ է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշմանը և նրա դիվանագիտական ջանքերին՝ նշելով. «Մենք չենք կարող անհաղորդ մնալ նման աղետի հանդեպ»։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն ակնկալում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հստակ դիրքորոշումը, քանի որ որևէ քայլի չձեռնարկումը կխաթարի Օլիմպիական խաղերի ամբողջական նշանակությունը և ճանապարհ կհարթի ռազմատենչ պետությունների համար։

Շարժումը այս առումով շարունակելու է ճնշում գործադրել՝ հանուն արդարության։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման մասին

«Եվրոպացիները հանուն Արցախի»․ համաեվրոպական շարժում է, որը համախմբում է Եվրոպայի 15 երկրների հայկական համայնքների ներկայացուցչական մարմիններին։ 2023թ․ հուլիսին «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նախաձեռնել էր կոչ` ուղղված Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի ղեկավարներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին՝ ի աջակցություն Արցախի հայ բնակչության։ Այդ կոչը ստորագրել էին եվրոպական ավելի քան 500  կազմակերպություններ։

Այս շարժման առաքելությունն է մոբիլիզացնել քաղաքացիներին և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու Արցախի հայության հիմնարար իրավունքների իրացումը և երաշխավորումը։ «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն այս առումով բարձրացնում է իրազեկումը Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը  ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրություն
Երևանում վերածնվելուց և Վ․ Մայակովսկու ստեղծագործությունների հիման վրա…
Ներկա պայմաններում հայերի վերադարձը ԼՂ իրատեսական չեմ համարում. Նիկոլ Փաշինյան
Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը...
Հունգարիան աջակցության փաթեթ է նախատեսել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից հայ...
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Բաքուն իր ուժերով կապահովի Ղարաբաղի անվտանգությունը
Այժմ դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է․․․
Ադրբեջանական ԶԼՄ-ն ակամայից հաստատել է Ստեփանակերտի գնդակոծման և հայ բնակչության տեղահանման փաստը
Այնտեղ, որտեղ բնաջնջման սպառնալիքի տակ ավելի քան հարյուր քառասուն հազար հայեր վտարվեցին  իրենց տներից...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ