News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերին, ապա մենք պետք է այնպիսի որակ ապահովենք, որ խոսենք վիզային ռեժիմի ազատականացման մասին (Եվրամիության հետ – խմբ.)։ Այս մասին փետրվարի 22-ին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հարթակի ամփոփիչ զեկույցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա պարզաբանել է, որ եթե այս համակարգը լիարժեք աշխատի, ապա հնարավոր կլինի սահմանը հատել ավտոմատ կերպով՝ առանց որևէ պաշտոնյայի հետ շփվելու։ Նրա խոսքով՝ սա պարզապես անձնագիր չէ, այլ բարդ համակարգ։

Գրիգորյանը հավելեց, որ Հայաստանը պետք է առաջ գնա Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (SEPA)՝ ապահովելու այն չափանիշները, կյանքի որակը, անվտանգության այն երաշխիքները, որոնք կգործեն այսօրվա իրականության մեջ։

«SEPA-ն իր բովանդակությամբ և տրամաբանությամբ շատ կարևոր փաստաթուղթ է և արտացոլում է մեր ցանկությունները, բայց աշխարհը շատ արագ է զարգանում։ Փաստաթղթի ստորագրումից և վավերացումից հետո ստանդարտները փոխվել են դրանց ձեռքբերման առումով: Թվային փոխակերպումները այսօր շատ բան են փոխում աշխարհում: Առևտրի առնչությամբ այսօր պետք է ավելի շատ խոսել էլեկտրոնային ստանդարտների մասին, քանի որ մեր երկրում էլեկտրոնային առևտրի ծավալն արդեն գերազանցում է ավանդական առևտրի ծավալը»,- ընդգծեց պաշտոնյան։

Նա նշեց, որ այսօր պետության համար ամենամեծ մարտահրավերներից մեկն այն է, որ բիզնեսը գնացել է առցանց տիրույթ, որը դարձել է և՛ աշխատատեղ, և՛ օրինական հասցե։ «Բարեփոխումները պետք է տեղի ունենան այս տրամաբանության շրջանակներում։ Հակառակ դեպքում մենք կտրված կլինենք իրականությունից, և բարեփոխումները չեն ազդի քաղաքացիների կենսամակարդակի վրա»,- եզրափակեց փոխվարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Պապոյանն ու Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման ու դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման...  
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան երեք խմբավորման դեմ՝ Իսրայելի վրա հարձակման պատճառով
Այս խմբերը պատասխանատու են մարդու իրավունքների լրջագույն խախտումների համար...
Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
Շվեդիայի Խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության շվեդական...
Ամենաշատ