News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք ունենք համատեղ հաստատված աշխատակարգ եւ ես բարձր եմ գնահատում այդ աշխատանքի ձեւը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների հանդիպումներին:

«Շատ զգայուն հարց ենք քննարկում միասին: Սահմանազատման հարցը, ցանկացած պարագայում շատ զգայուն հարց է: Եվ որպեսզի հարթակը հնարավորություն ունենա օբյեկտիվ, կառուցողական աշխատանքի, մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ մամուլի հայտարարությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ոչինչ չասող հաղորդագրություններ են տարածվում, փոխվարչապետն արձագանքեց. «Հակառակ դեպքում դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենա: Եթե ամեն կողմը վերադառնա եւ սկսի մեկնաբանել կամ հանրային քննարկել աշխատանքների արդյունքները, դա արդյունավետ չի լինի: Ես արդյունավետ եմ համարում միասնական հրապարակում ունենալը, դա ճիշտ է, որխպեսզի դիլետանտական շահարկումներ չլինեն եւ հարթակի շուրջ մթնոլորտը չփչանա:

Դիլետանտական է մոտեցումը, որ մենք կարող ենք գնալ հանձնաժողովում հանդիպենք եւ ինչ-որ բան իրար հանձնենք: Դա շատ նաիվ է:

Երկրորդը, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք որոշումների կայացման շատ որոշակի սահմանադրական ու օրենսդրական կարգեր ունենք, որոնցից չենք կարող շեղվել: Ասել, որ գնացել, հանդիպել են ու թաքուն են պահել, անիմաստ խոսակցություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ