News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ամերիկյան պահպանողական Fox News հեռուստաալիքը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երկար հարցազրույցի մասին, որը նկարահանվել է շփման գծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Զրույցում ուկրաինացի առաջնորդը գովաբանել է ուկրաինացի զինվորականներին ռուսական ներխուժման սկզբից ի վեր ձեռք բերված խոշոր հաղթանակների համար և հրաժարվել է քննարկել իր զորքերի «պլան Բ»-ն, ասվում է հարցազրույցում։

«Այս երկու տարվա ընթացքում նրանք [ռուս զինվորականները] գրավեցին Խարկովի մարզը, [և] այժմ մենք վերահսկում ենք այս շրջանը։ Մենք ապաշրջափակել ենք Սև ծովը, այժմ ունենք նրանց հացահատիկային միջանցքները և ոչնչացրել ենք ռուսական նավատորմի բազմաթիվ նավեր»,- ասել է Զելենսկին։ «Մենք դա արել ենք երկու տարվա ընթացքում։ Այո, անցած տարին մեզ համար մեծ մասամբ դժվար էր, բայց... ինչ արվեց, կարծում եմ՝ լավ աշխատանք էր»։

Նա այս հաջողությունները համեմատել է 9 ամսվա ընթացքում ռուս զինվորականների միակ խոշոր ձեռքբերումի՝ Ավդեևկայի գրավման հետ, նշում է հեռուստաալիքը։

Fox News-ի լսարանի առանցքը ամերիկացի պահպանողականներն ու Հանրապետական կուսակցության կողմնակիցներն են։ Հենց հանրապետականները դարձան Կիևին բազմամիլիարդանոց օգնություն հատկացնելու հիմնական հակառակորդները։ ԱՄՆ Կոնգրեսը մի քանի ամիս է՝ չի կարողանում համապատասխան օրինագիծ ընդունել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
CNN. Ռուսաստանը փոխել է Ուկրաինային զանգվածային հարվածներ հասցնելու մարտավարությունը
Ռուսաստանը սկսել է նոր մարտավարություն կիրառել մարտի 22-ին․․․
Բելգիան և Նիդեռլանդները ականներ որոնող նավեր կտրամադրեն Կիևին
Նիդեռլանդներից և Բելգիայից Ուկրաինա տեղափոխելու համար պատրաստվում է ևս երեք նավ
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմինները
Ըստ շտաբի տվյալների, նրանցից շատերը՝ 77 մարդ, զոհվել են Դոնեցկի ուղղությամբ, 20-ը՝ Զապորոժյեի, երկուսը՝ Խարկովի ուղղությամբ...
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի՝ ռազմական գործողությունների մեջ մտնելու կարիք չկա
Նրա խոսքով՝ Ռուսաստանին «այժմ պետք է այսպիսի Բելառուս՝ խաղաղ, հանգիստ, հանգիստ, որն անում է իր գործը»...
Ուկրաինան կարող է հաջորդ տասնամյակում ՌԴ սառեցված ակտիվներից 30-40 միլիարդ եվրո ստանալ. FT
ԵՄ-ն, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի ակտիվները մոտ 300 մլրդ դոլարի չափով, որոնցից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում...
Ամենաշատ