News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար միջազգային գործընկերների հետ տնտեսական համագործակցության զարգացումը ներքին և արտաքին խնդիրների լուծման կարևոր միջոց է։ Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հիմքերն ամուր են, իսկ հեռանկարները՝ լայն։ Երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը ժամանակի միտումն է։ Կողմերի միջև բացակայում է աշխարհաքաղաքական կամ հիմնարար շահերի բախումը: Չինաստանի տնտեսության արագընթաց զարգացումն ու հսկայական սպառողական շուկան ոչ միայն խթանում են Հայաստանի տնտեսական զարգացումը, այլ նաև նպաստում են նրա ինտեգրմանը տնտեսական գլոբալացման գործընթացին: Այդ մասին իր հոդվածում գրում է «Հայաստանի էքսպորտի կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Մախլասյանը:

2022թ. Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1,758 միլիարդ ԱՄՆ դոլլար, Հայաստանից արտահանվել է 370 միլիոն դոլլար արժողությամբ ապրանք, և ներմուծվել 1,388 միլիարդ դոլլար արժողությամբ ապրանք։ 2023թ. Հայաստանից արտահանումը կազմել է մոտավոր 425 միլիոն ԱՄՆ դոլլար, իսկ ներմուծումը մոտավորապես 1,702 միլիարդ ԱՄՆ դոլլար, կրկին անգամ ունենալով բացասական ցուցանիշով ապրանքաշրջանառություն՝ 1,277 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Հայաստանից Չինաստան չիրացված արտահանման պոտենցիալը կազմում է 563 միլիոն ԱՄՆ դոլլար, որի մեջ առաջնային դիրք են զբաղեցնում պղինձը`288 միլիոն ԱՄՆ դոլլար, չմշակված ոսկին` 140 միլիոն ԱՄՆ դոլլար և գինի 38 միլիոն ԱՄՆ դոլլար, ինչը էապես կնպաստի ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը, աղքատության կրճատմանը, Հայաստան-Չինաստան դրական ապրանքաշրջանառության հաստատմանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր , չօգտագործված հողերի մշակմանը, համատեղ ապրանքատեսակների ստեղծմանը, Հայաստանի ներսում մանրածախ առևտրի թվի ավելացմանը՝ ի շնորհիվ նոր աշխատատեղերի:

Ինչո՞ւ  հենց  Չինաստանը

418467451_898080565131498_236215526982426337_n.jpg (38 KB)

Չինաստանի տնտեսությունն ամուր է և ունի հսկայական ներուժ։ Զարգացման երկարաժամկետ դրական միտումը շարունակական է: Բաց Չինաստանը գրկաբաց ընդունում է աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին արագ զարգացումը խթանելու համար։ Չինաստանը հարուստ փորձ է կուտակել աղքատության դեմ պայքարի և ընդհանուր բարգավաճման հասնելու գործում, ինչը արժանի է ուշադրության, իսկ Հայաստանի համար ուսումնասիրության կարևոր առարկա է։

Չինաստանի իրական տնտեսական աճի տեմպը 2023թ. կազմել է 5.2%՝ գերազանցելով կառավարության սապսումները դրական վերելքով։

2023թ. Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 126 տրիլիոն չինական յուան, որը 5 տրիլիոնով ավել է 2022թ. ՀՆԱ-ից։

2023թ. էապես աճել է արդյունաբերությունը՝ գրանցելով 4.6% աճ, որի մեջ 54% աճ ապահովել է արևային պանելների արտադրությունը։

2023թ. ընթացքում ավտոմեքենաշինությունը հատեց կարևորագույն սահմանը՝ սպառելով 30 միլիոն հատ ավտոմեքնա, որից 9,5 միլիոնը էլեկտրական մեքենաների վաճառքին է բաժին ընկնում՝ 31,6%: 57,9% կազմել է չինական մեքենաների արտահանման աճը, որը քանակական առումով կազմում է մոտ 5 մլն մեքենա, որի մեջ 1.2 մլնը բաժին է ընկնում էլեկտրոմոբիլներին։

2022թ. ընթացքում Չինաստանի զուտ արտահանումը կազմել է $ 877,603 միլիարդ ԱՄՆ դոլլար, իսկ արտահանումը 3,59 տրիլիոն ԱՄՆ դոլլար, իսկ 2023թ. արտահանումը կազմել է 3,39 տրիլիոն ԱՄՆ դոլլար, իսկ զուտ արտահանումը 829,396 միլիարդ ԱՄՆ դոլլար: Այսպիսով կարող ենք փաստել, որ Չինաստանի տնտեսությունը այն եզակի տնտեսություններից է, որն ունի դրական ապրանքաշրջանառություն ամբողջ աշխարհի նկատմամբ։ Այսօր Չինաստանը համարվում է ամենա նորագույն տեխնոլոգիաներով հագեցած երկիրը, որն ունի 330 000 և ավել նորագույն տեխնոլոգիաներով գործող կազմակերպություններ։ Չինաստանի ժողովդրի 98.6%-ը իրեն զգում է անվտանգ իր երկրի ներսում։

417979709_739510518155740_1329860568125918663_n.jpg (42 KB)

Աղքատության կրճատումը Չինաստանում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը այն երկիրն է, որը 2013-2019թթ. ընթացքում դուրս բերեց աղքատությունից 82.39 միլիոն քաղաքացու՝ հասցնելով աղքատության շեմը 10.2%-ից մինչև 1.7%: 2021թ. Չինաստանի գյուղաբնակ 98.99 միլիոն ժողովուրդ հաղթահարեց աղքատության շեմը։ ՉԺՀ կառավարությունը՝ նախագահ Սի Ցզինպինի գլախավորությամբ արմատախիլ արեց հազարմյակներ շարունակվող աղքատությունը Չինաստանում և դրանով իր հսակայական ներդրում ունեցավ աղքատության մակարդակը ամբողջ աշխարհում կրճատելու մեջ։

Հատկանշական է, որ ՉԺՀ կառավարությունը՝ իշխող Կոմունիստական Կուսակցության գլխավորությամբ մշակեց և իրագործում է այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ ՉԺՀ տնտեսության զարգացման հիման վրա հնարավոր դաձավ զարգացնել սեփական երկրի առողջապահությունը, բարձրացնել ժողովդրի կրթական մակարդակը և ստեղծել տրանսպորտային արագ հեռահաղորդակցություն գյուղերի և քաղքների միջև՝ բարձրացնելու համար նաև ժողովրդի կենսամակարդակը։ 2013թ. ընթացքում 12.56 միլիոն ընտանիք դուրս բերվեց աղքատությունից, որը կազմում էր ընդհանուր աղքատության 42.4%-ը՝ ստանալով անվճար բժշկական օգնություն պետությունից։ 2021թ. ընթացքում Չինաստանի կառավարությունը տրամադրել է 914,807 միլիարդ Յուան՝ 128,443 միլիարդ ԱՄՆ դոլլար առողջապահության ապահովագրության համար։

418596350_1562884551166997_4973192670744799127_n.jpg (52 KB)

Չինաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը՝ գյուղերից մինչև մայրաքաղաք

Չինաստանի կառավարության ռազմավարությունն է, որպես ընդհանուր բարգավաճման ջատագով, զարգացնել և խրախուսել խոշոր և միջին ձեռնարկությունները, ստեղծել ճանապարհաշինական ընկերություններ՝ գյուղական շրջանները քաղաքներին կապելու և ռազմավարական ճանապարհներ կառուցելու առաքելությամբ՝ նպաստելու համար Չինաստանի ներքին զբոսաշրջության արդյունաբերության զարգացմանը, օգնելու գյուղի բնակիչներին նվազեցնել աղքատությունը և նրանց հնարավորություն տալ բացել փոքր հյուրանոցներ, ինչպես նաև ավելացնել ֆերմերների եկամուտը՝ տեղում և օնլայն հարթակներում արտադրված բարիքները սպառելու միջոցով: Վերջին 10 տարիների ընթացքում կառուցվել են ավելի քան 300,000 կամուրջներ, որոնք կապում են գավառները, քաղաքները, գյուղերը և մայրուղիները: 2019 թվականին շահագործման է հանձնվել Չենդու-Գույչժոու 648 կիլոմետրանոց արագընթաց երկաթգիծը, որը կապում է հարավարևմտյան և արևմտյան առափնյա շրջանները։ Վերջին 10 տարիների ընթացքում Չինաստանը կառուցել է այնքան ճանապարհ, որքան Եվրոպան և Միացյալ Նահանգները միասին վերցրած կես դարում:

Չինաստանի կառավարության կողմից ստեղծված խոշոր ճանապարհաշինական ընկերությունների գործունեությունը, որոնք տարեկան մոտավորապես 140 000 – 145 000 կմ ճանապարհ են կառուցում Չինաստանում՝ ապացույցն են այն փաստի, որ Չինաստանի կառավարությունը զարգացնում է տնտեսությունը ի հաշիվ համընդհանուր բարգավաճման՝ գյուղերից մինչև քաղաք, ճանապարհաշինությունից մինչև գյուղացիներին ընձեռնված հնարավորություն օնլայն հարթակներում գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվելը։

128 000 գյուղերում կառավարությունը զարգացրել է անասնապահությունը, այգեգործությունը, տուրիզմը, հագուստի արտադրությունը, հողագործությունը՝ ըստ գյուղի զբաղեցրած դեմոգրաֆիական դիրքի, հասանելի ռեսուրսների և առավելությունների։ Չինաստանի կառավարությունը հնարավոր դարձրեց ֆերմերների արտադրության սպառումը օնլայն խոշոր հարթակներում՝ Alibaba, Amazon, JD.com, Taobao, Pinduoduo – 2023թ. վերջին ութ ամիսների ընթացքում օնլայն վաճառքների թիվը աճել է 48%-ով, գերազանցելով մինչ քովիդյան 2019թ. ցուցանիշները, որի շրջանառությունը կազմել է 13,8 տրիլիոն չինական յուան, որը հավասար է 2 տրիլիոն ԱՄՆ դոլլարի։

«Գոտի և ճանապարհ»  մեգանախագիծ

Չսահմանափակվելով միայն սեփական երկրի վերակառուցմամբ և զարգացմամբ՝ 10 տարի առաջ, Չինաստանի կառավարությունը՝ նախագահ ՍԻն Ծինփինի գլխավորությամբ, ձեռնամուխ եղավ նո՛ր «Գոտի և Ճանապարհ» մեգանախագծի հիմնադրմանը, որի առաքելություն է ստեղծել մեկ ընդհանուր ցամաքային ճանապարհ, որը կմիավորի Չինաստանը Եվրոպայի հետ և հիմք կդնի Եվրազիական առևտրա-տնտեսական նոր մասշտաբային մոդելի վերակառուցմանը։ «Գոտի և Ճանապարհ» մեգանախագծի շնորհիվ կզարգանա ոչ միայն Չինաստանի և Եվրոպայի միջև տնտեսականա հարաբերությունները և տուրիզմը, այլ նաև Կենտրոնական և Միջին Ասիայի երկրների և բոլոր այն երկրների, որոնք կդառնան այս ճանապարհային քարտեզի մի մասնիկը, քանի որ սա իրական հնարավորություն է նորամուծությունների ձեռք բերման և երկրների միջև առևտրաշրջանառության բարձրացման։ Տրանսպորտային միջանցնքների այս մեգանախագիծը՝ ճանապարհների և երկաթգծերի կառուցմամբ՝ պետք է միացնի իրար Ավստրալիան և Ինդոնեզիան, ամբողջ կենտրոնական և արևելյան Ասիան, Եվրոպան, Աֆրիկան և Լատինական Ամերիկայի միջոցով պետք է դուրս գա դեպի ԱՄՆ։

Եվրազիական ցամաքային այս վիթխարի կամուրջի կառուցումը եթադրում է ընդլայնվել՝ կառուցելով երկաթգծային ճանապարհներ, որոնք կմիացնեն անդրմայրցամաքային ուղիները դեպի Իրան, Հնդկաստան, Մյանմա, Թաիլանդ, Պակիստան, Նեպալ, Աֆղանստան և Մալազիա, Հարավարևելյան Ասիայի և Անդրկովսկասի այլ շրջանները՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Երթուղին ներառում է Մարմարայ թունելը Բոսֆորի նեղուցով, լաստանավային անցումներ Կասպից ծովով (Ադրբեջան-Իրան-ԹուրքմենստանՂազախստան) և Հյուսիս-Հարավ միջանցքը:

Ամենահամեստ գնահատակններով «Գոտի և Ճանապարհ» մեգանախագիծը կընդգրկի 4,4 միլիարդ մարդ, գրեթե երկրագնդի բնակչության կեսը։

371891484_1255293745138790_1709517576773685496_n.jpg (36 KB)

Ինչպես կարող է զարգանալ Հայաստանի տնտեսությունը՝ Չինաստանի հետ համագործակցության դեպքում

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և տարածաշրջանում գոյատևման շահերից է բխում դառնալ «Գոտի և Ճանապարհ» մեգանախագծի մի մասնիկը՝ համագործակցելով միայն ու միայն Չինաստանի կառավարության հետ, քանի որ Չինաստանն է կառուցում ամբողջ ճանապարհը և Չինաստանը պատրաստ է ստանձնել առաջնորդությունը այն երկրների շրջանում, որոնք փնտրում են Արևմուտքի կողմից առաջնորդվող աշխարհակարգին այլընտրանք հանդիսացող զարգացման ուղիներ։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում՝ Հայաստանի համար ամենաստարտեգիական որոշումը կլինի միանալ այս նախագծին և ունենալ նոր երկաթգծային ճանապարհ դեպի Իրան։

Չինաստանի հետ համագործակցության միայն մեկ ճյուղը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության իրական զարգացմանը։

Այսօր, Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ուղղակի անհրաժեշտություն է, իսկ չինական շուկա ելքը՝ արդյունաբերության զարգացման հնարավորություն և գլոբալ շուկայում հայկական ապրանքատեսականու ուրույն տեղ զբաղեցնելու երաշխիք։

Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների (պղինձ, չմշակված ոսկի և ալկոհոլային  պրանքներ) ցանկին կարող ենք ավելացնել միսը և թռչնամիսը՝ համապատասխան տնտեսական համաձայնագրեր ստորագրելու դեպքում, ինչպես նաև առավել կարճ և ապահով ճանապարհ՝ երկաթգծի տեսքով, օդային բեռնափոխադրման տեսքով, կամ այլընտրանքային այլ ճանապարհ, որը կանցնի Իրանով, կամ կմիանա ՌԴ երկաթգծին։

Չինաստանի հետ սերտ համագործակցությունը նաև հնարավորություն կտա զարգացնել տուրիզմը երկու երկրների միջև, հիմնել կանոնավոր օդային չվերթներ, ներկայացնել Չինաստանի մշակույթը Հայաստանում, ինչպես նաև հայ ուսանողներին հնարավորություն ընձեռել ստանալ կրթություն Չինաստանում։

Կարծում եմ, կարևոր է, որ հայ գործարարները հաճախ մեկնեն Չինաստան համագորցակցություն հաստատելու նպատակով, քանի որ դա է Հայաստանի տնտեսական զարգացման և իրական տնտեսական աճն ապահովելու երաշխիքը։

Տպել
Ամենաշատ