News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Այո, 2020 թվականի պատերազմում պարտվել ենք (պատճառները հազար անգամ քննարկվել են ու դեռ կքննարկվեն), բայց, այն, ինչ հիմա անում են Փաշինյանն ու Ալիևը` ոչ մի կապ չունեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայ ժողովրդին որբ ներկայացնող Փաշինյանն ու իր կիրթ ու կառուցողական ընկեր Ալիևը շարունակական նվաստացման քաղաքականությամբ միայն նոր պատերազմի հիմքերն են գցում։

Անթույլատրելի է հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի հետ այս կերպ վարվելը։ Սա նման է տևական ժամանակ զսպանակի սեղմմանը։ Այն անվերջ շարունակվել չի կարող, բայց երբ ժամանակը գա հետ բացվելու, ապա դրանից շատերն են տուժելու, այն առաջին հերթին կոտրելու է իրեն սեղմողների քիթումռութը, իսկ հետո կտուժեն ովքեր նրանց կողքին կանգնած են։

Առանց ԱՐԴԱՐ խաղաղության տարածաշրջանը հանգիստ չի ունենալու։ Մի օր հայ ժողովուրդը պայթելու է ու այդ ժամանակ ոչ զոհերի քանակն է պայթյունը կանգնեցնելու, ոչ ավերածությունները։

Փաշինյանը նվաստացած պարտության և հավերժական ստորացման ապահովողն է, իսկ մեզ ԱՐԴԱՐ խաղաղություն է պետք։ Պետք է անկեղծ լինել ու ասել, որ ԱՐԴԱՐ խաղաղությունը մեզանից շատ պետք է Ադրբեջանին և մեր մյուս հարևաններին։ Ժամանակը հաստատ նրանց օգտին չի աշխատում։

Մի օր ամեն բան մի կողմ կդրվի։ Մի օր էլ կորցնելու բան չենք ունենալու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
ՀՀ Տավուշի մարզը չպետք է դառնա «քաղաքական խաղալիք». Անդրանիկ Քոչարյան
Տավուշում շատ լուրջ հարցեր պետք է լուծվեն, և դրանց լուծումը շահարկումների ենթակա չէ...
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացները կարող են բավականին երկար տեւել. Աբրահամյան
Դեմարկացիան ինքնին ենթադրում է բանակցություններ։ Եթե ​​սահմանազատումը, մասնավորապես, իրավական...
ՀՀԿ. Բաքուն Հայաստանին ձեռնտու ոչ մի քարտեզ չի ընդունում, պայմանով, որ Երևանն ընդունի իրենցը
Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ իշխանությունները կարող են մի բան ասել, իսկ հաջորդ քայլում անել բառացիորեն հակառակը
Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը որոշում չունի Տավուշի մարզի գյուղերը Բաքվին հանձնելու վերաբերյալ
2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի նախնական տարբերակում․․․
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ