News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են՝ ներառելով համագործակցության նոր ոլորտներ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, որը ներառում է նաև համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում։ Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը:  Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ