News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նստել է «Իլյա Մուրոմեց» ռազմավարական «Տու-160Մ» հրթիռակրի ղեկին։

Ինքնաթիռն օդ է բարձրացել Կազանի՝ Գորբունովի անվան ավիացիոն գործարանի թռիչքուղուց, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Պուտինը օդում մնացել է 30 րոպե, իսկ նախաթռիչքային նախապատրաստությունը տեւել է մոտ 45 րոպե։ Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինի թռիչքը կտևի մինչև 40 րոպե։ Թռիչքի երթուղու մասին հարցին ի պատասխան՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել էր, որ դա ռազմական գաղտնիք է։

Վայրէջքից հետո Պուտինն ասել է, որ լավ տպավորություններ է ստացել թռիչքից, և որ տեխնիկան գերազանց է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ