News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Ապրիլի 1-ին, տեխնիկական հնարավորությունների ներդրման ապահովմամբ պայմանավորված, ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից 2023 թ. ապրիլի 25-ի թիվ 14-Լ որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2023 թ. հունիսի 27-ին գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված փոփոխությունները։ Այս մասին NEWS.am-ին տեղեկանցում են Հայաստանի ապահովագրողների բյուրոյից:

«Կանոններում կատարված փոփոխություններով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։ Համապատասխանաբար, սույն թվականի ապրիլի 1-ից սկսած՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտում անհրաժեշտ է լինելու պարտադիր լրացնել ապահովադրին պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված բանկային հաշվեհամարը։ Ընդ որում՝ ԱՊՊԱ պայմանագիրն ապահովագրական ընկերության գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղում կնքվելու և ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում ապահովադրին վճարման ենթակա գումարներն ստանալու լիազորություններ պարունակող՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիր ներկայացվելու դեպքում պայմանագրում կարող է ապահովադրի փոխարեն լրացվել նրա կողմից լիազորված անձի բանկային հաշվեհամարը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք բոլոր ավտոսեփականատերերին բանկային հաշիվ չունենալու դեպքում մինչև ԱՊՊԱ պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ բանկում բացել բանկային հաշիվ։

Տեղեկացնում ենք նաև, որ Կանոնների համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում»,- ասված է հաղորդագրությունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Հունգարիայում վաճառքի է հանվել հազվագյուտ «Վոլգա», որը պատկանել է Գերմանիայում «ԳԱԶ»-ի դիլերին
Վաճառողը հիշեցնում է, որ ԳԱԶ-3111 նախագիծը սկսվել է 1990-ականների առաջին կեսին, իսկ ընդհանուր արտադրանքը կազմում է մոտ 400 միավոր
Volkswagen-ը մանրամասներ է ներկայացրել նոր Transporter-ի մասին. գինը հայտնի է
Volkswagen-ը ներկայացրել է նոր սերնդի Transporter-ը...
Ամենաշատ