News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան առաջիկա 10 տարում 4,5 միլիարդ ֆունտ (մոտ 5,7 միլիարդ դոլար) կհատկացնի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր նախագծելու և դրանցով զինանոցը համալրելու համար, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Նոր ռազմավարությունը, որով առնվազն 4,5 միլիարդ ֆունտ սթերլինգի ներդրումներ են նախատեսվում, կարագացնի  անօդաչու համակարգերին Մեծ Բրիտանիայի զինուժի հասանելիություն ստանալը՝ արագորեն զինելով այն նորարարական տեխնոլոգիաներով օդում, ծովում և ցամաքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթի համաձայն՝ Մեծ Բրիտանիան նպատակ ունի դառնալ անօդաչու համակարգերի առաջատար մշակողը: Գերատեսչությունը ռազմավարության առաջին գերակայություն է անվանել Ուկրաինային անօդաչու սարքեր մատակարարելու պլանների հաջող իրականացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ