News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Շատերի գլխում մի մոդել կա, ըստ որի՝ եղել է ինչ-որ Ռուսաստան, որը կատարել է մեր անվտանգությունն ապահովելու գործառույթները, և հիմա պետք է ընտրել մեկ ուրիշին, որը նրա փոխարեն կկատարի դրանք, բայց երկու թեզերն էլ սխալ են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ռուսաստանն այդ գործառույթները չի կատարել առնվազն 2016 թվականից ի վեր, մինչ օրս չի կատարում և մտադրություն չունի դրանք կատարելու։ Նրանք զբաղված են, ուրիշ տեղ հազար ու մի հոգս ունեն։ Ռուսաստանը երաշխավոր չի եղել։ Կարո՞ղ է որևէ մեկը, այդ թվում՝ Արևմուտքում, փոխարինել այդ երևակայական Ռուսաստանին՝ իհարկե ոչ։ Վաղ թե ուշ մենք պետք է ինքներս աշխատենք, թե չէ ամեն ինչ կվատանա»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ երբ հակամարտության երկու կողմ ցանկանում են համաձայնության գալ, բայց նման հնարավորություն չկա, նրանց տեխնիկական միջնորդ է պետք։

«Դրա համար սովորաբար չեն ընտրվում երկրները, որոնք անմիջականորեն շահագրգռված են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով։ Ռուսաստանը, օրինակ, պարզապես չի կարող լինել ազնիվ միջնորդ, նա խաղացող է այս տարածաշրջանում, չի կարող իսկապես չեզոք լինել։ Նման գործընթացների համար ընտրվում են երկրներ, որոնք իրական հետաքրքրություն չունեն տարածաշրջանում»,- հավելել է Իսկանդարյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը գտնվում են շատ սուր կոնֆլիկտի մեջ, ուստի Արևմուտքի ցանկացած գործողություն Ռուսաստանում խանդ է առաջացնում։

«Միևնույն ժամանակ, մեր ճակատում Արևմուտք-Ռուսաստան հակասություններում լուրջ ոչինչ տեղի չի ունենում։ Պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնել լրատվական աղմուկին: Ռուսաստանը և արևմտյան երկրներն իրական հակասությունների տեղ ունեն՝ Ուկրաինան»,- եզրափակել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ