News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԱԳ նախարար Վահան Կոստանյանն այսօր անդրադարձել է նրան, որ ԵՄ դիտորդներին ռուսական ԱԴԾ ուժերը թույլ չեն տալիս մուտք գործել հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Հանդի հատված:

«Կառավարության անունից կարող եմ ասել, որ որոշումները պետք է կայացվեն Հայաստանի կառավարության կողմից, նաեւ համապատասխան գերատեսչությունների կողմից, իսկ եթե եղել են գործողություններ, որոնք դրան հակասում են, ապա համարժեք պատասխան պետք է ստանան»,-ասաց Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ իրավունք ունեն ռուսները Հայաստանի ինքնիշխան տարածքում որոշումներ կայացնել՝ ում թողնել այս կամ այն տարածք, ում՝ չթողնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել էր, որ իրենց առաքելությունը կարող է այցելել ամբողջ Հայաստանի տարածք, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում:

Հարցին, թե որն է ԵՄ դիտորդների Ներքին Հանդ չթողնելու հիմնավորումը նա պատասխանել էր. «Այս հարցն էլ պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում՝ որպես ընդունող կողմ։ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղաբաշխված ռուս խաղաղապահ ուժերի հետ»։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Ներքին Հանդում վերջին միջադեպի մասին, նշել էր ԵՄ առաքելությունն այդ հատվածում չունի հասանելիություն, այնտեղ միայն ՌԴ-ն է ներկա, որը չի կարողացել դադարեցնել միջադեպը եւ հայկական կողմը 4 զոհ է տվել:

Ռուսական կողմին պետք է հարցնել, թե ինչու է մեր մուտքն արգելված եղել Ներքին Հանդ․Մարկուս Ռիտեր

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ