News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանիայի արդարադատության ազգային դատարանը որոշել է Հասարակածային Գվինեայի նախագահ Կարմելո Օվոնո Օբիանգի որդիներից մեկի և նրա կառավարության երկու այլ անդամների ձերբակալության ազգային և միջազգային օրդեր տալ՝ աֆրիկյան երկրում չորս ընդդիմադիր գործիչների անհետացման հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իսպանիայի իշխանությունները հետաքննում են մարդկանց, այդ թվում՝ Իսպանիայի երկու քաղաքացիների հնարավոր առևանգման և խոշտանգումների դեպքերը։ Կասկածյալները Հարավային Սուդանում երկու մարդու առևանգել են 2019 թվականին։ Նրանցից մեկը հետագայում մահացել է Հասարակածային Գվինեայի բանտում:

2022 թվականի նոյեմբերին Հասարակածային Գվինեայում կայացած նախագահական ընտրություններում Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասոգոն վերընտրվել է վեցերորդ անգամ անընդմեջ։ Ժամանակակից պատմության մեջ աշխարհում ոչ ոք, բացառությամբ թագավորական ընտանիքի, նրանից երկար չի զբաղեցրել պետության ղեկավարի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ