News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան Հայաստանին իրականում զենք չի տալիս, այլ զենք տալու իմիտացիա է ստեղծում, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հնարավորություն է տալիս բարձրաձայնելու, որ Ֆրանսիան Հայաստանին զինում է, որպեսզի իր դեմ սկսի պատերազմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Ֆրանսիայից առաջին անգամ «Բաստիոն» տեսակի զրահապատ մեքենաներ են մտել, որը չեմ կարծում, որ ռազմական գործողությունների թատերաբեմում գտնվող Հայաստանին եւ շփման գծում հակառակորդի լրջագույն զինատեսակների պարագայում այդ «Բաստիոնները» որեւիցե էֆեկտիվություն կարող են ապահովել։ Օրինակ՝ դա առաջարկել են Ուկրաինային, դա նա մերժել է, որովհետեւ ավտոմատ հրազենի կրակոցներից ենթադրենք պաշտպանում է, բայց եթե աշխատի խոշոր գնդացիրը, ապա խոցվում է։ Այդ «Բաստիոնները» բերվել են Հայաստանում արդեն սկսած գործընթացով ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերին փոխարինող ԵՄ քաղաքացիական առաքելության համար․ դրանք ճակատում բացարձակապես զրո նշանակություն ունեն։ Իսկ գիշերային տեսանելիության սարքեր ցանկացած երկրից կարող ես մեծ քանակով գնել, դա խնդիր չէ։ ՀՕՊ միջոցները զենք չեն, դրանք երկնքում անօդաչու թռչող օբյեկտներն են հայտնաբերում։ Եթե դա հայտնաբերում է, սակայն դու խոցելու տեխնիկան չունես, ապա նպատակը ո՞րն է։ Այդ «Ռադարները» Հայաստան բերելն ունի մեկ նպատակ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքել է հակաօդային պաշտպանության համատեղ կառավարման պայմանագիր, որովհետեւ նրանք խնդիր ունեն ՀՕՊ ընդհանուր կառավարման համակարգի մեջ մտնել, քանի որ դա անհրաժեշտ է Արեւմուտքին՝ ռուս-ուկրաինական ճակատ մտնելու համար»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի՝ Հայաստան գալու ուղերձին՝ ռազմական փորձագետն ասաց․

«Այստեղ վտանգավոր գործընթաներ են սկսում։ Հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի նախագահի հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համգործակցության վերաբերյալ խիստ բացասական դիրքորոշումը։ Իրականում Ֆրանսիան Հայաստանին զենք չի տալիս, այլ զենք տալու իմիտացիա է ստեղծում, որը Ալիեւին հնարավորություն է տալիս բարձրաձայնելու, որ Ֆրանսիան Հայաստանին զինում է, որպեսզի իր դեմ սկսի պատերազմ։ Ընդ որում, դա կարող է բավականին լեգիտիմ հիմք տալ Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսելու։ Ադրբեջանն այս մասով կարող է կանխարգելիչ հակահարված տալ։ Ֆրանսիայի նպատակների է նաեւ այն, որ երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ, որովհետեւ ուկրաինական ճակատում արդեն ակնհայտ է, թե որտեղ են գնում, վաղ թե ուշ այդ ճակատը փակվելու է՝ ՆԱՏՕ-ի պարտությամբ»։

Նահապետյանի դիտարկմամբ՝ զենքի գործարքները սովորաբար գաղտն ձեւաչափով են իրականացվում․ «Սովորաբար բոլոր երկրները ձգտում են գաղտնի պահել զենքի գործարքները, որովհետեւ զինատեսակից պարզ է լինում բանակի առջեւ դրվող ներկա եւ ապագա մարտական առաջադրանքները։ Աղմուկ են անում, թե իբրեւ մեզ զինում են»։

Նշենք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն երկօրյա այցով հինգշաբթի կայցելի Հայաստան։ Փետրվարի 21-ին էլ Ֆրանսիայի նախագահը խոսել էր Հայաստանին զենք մատակարարելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ