News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել վեց մարդու նկատմամբ՝ Մոլդովայի օրենքի գերակայությունը, կայունությունն ու անվտանգությունը խաթարելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Պատժամիջոցներ են կիրառվել, մասնավորապես, «Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ օպերատիվ տեղեկատվության վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Դմիտրի Միլյուտինի նկատմամբ», որը, ըստ ԵՄ խորհրդի, «կառավարում է ռուսական գործողությունները Մերձդնեստրում»։

Խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել «Ժողովրդական վահան» կիսառազմական կազմակերպության նկատմամբ, որը, ըստ ԵՄ խորհրդի, բազմիցս փորձել է խարխլել Մոլդովայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ բոլոր նրանց, ովքեր պատժամիջոցների տակ են, արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ ԵՄ երկրներում նրանց ակտիվները ենթակա են արգելափակման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ