News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրոբորոնպրոմ»-ի նախկին գլխավոր տնօրեն Յուրի Գուսևին նշանակել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ անցյալ տարվա հունիսին Գուսևը հեռացվել էր «Ուկրոբորոնպրոմ»-ի տնօրենի պաշտոնից այն բանից հետո, երբ կոնցեռնը խոստովանել էր, որ Ուկրաինայի նախագահի անունից մշակված հրթիռային ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ կան։

Մեկ այլ հրամանագրով՝ Զելենսկին այդ պաշտոնից ազատել է Վլադիսլավ Կանևսկուն, ով դեսպան էր նշանակվել 2019 թվականի փետրվարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ