News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ընկերությունների մեծամասնությունը (89 տոկոսը), որոնք մասնակցել են քառօրյա աշխատանքային շաբաթվա անցնելու վեցամսյա ծրագրին, պահպանել են այս աշխատանքային ռեժիմը: Այս մասին գրում է CNBC-ն՝ հղում կատարելով փորձի մասնակիցների նոր հարցմանը։

Յուրաքանչյուր երկրորդ ընկերություն (51 տոկոս) փորձի ավարտից հետո մշտական անցել է այս ժամանակացույցին: Ընդ որում, բոլոր 61 ընկերությունների ղեկավարներն ասել են, որ քառօրյա շաբաթը դրական ազդեցություն է ունեցել իրենց կազմակերպության վրա, իսկ 55 տոկոսը հայտնել է «շատ դրական» ազդեցության մասին:

Համաձայն Autonomy վերլուծական կենտրոնի, տնօրենների 82 տոկոսն ասել է, որ նոր ժամանակացույցն ազդեցություն է ունեցել աշխատողների բարեկեցության վրա, 56 տոկոսը նշել է անձնակազմի շրջանառության նվազում, իսկ 32 տոկոսը նշել է, որ քառօրյա շաբաթն օգնել է նոր աշխատողների հավաքագրմանը:

Բոստոնի քոլեջի սոցիոլոգիայի պրոֆեսոր և վերջնական զեկույցի համահեղինակ Ջուլիետ Շորն արդյունքներն անվանել է գերազանց՝ նշելով, որ որոշ ընկերություններ դեռ բարելավվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ