News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլային ցույց են տվել որդու մարմինը։ Այդ մասին նա հայտնել է որդու յութուբյան ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ քննիչները ցանկանում են գաղտնի հուղարկավորել քաղաքական գործչին և պայմաններ են սահմանում, թե «որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Ալեքսեյը»։

«Իմ ներկայությամբ նրանց հրամաններ են գալիս կա՛մ Կրեմլից, կա՛մ Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատից։ Ուզում են, որ դա արվի թաքուն՝ առանց վերջին հրաժեշտի։ Ինձ ուզում են տանել գերեզմանոցի ծայրամաս՝ թարմ գերեզմանի մոտ ու ասել՝ ահա, քո տղան է այստեղ թաղված։ Ես համաձայն չեմ»,- հայտարարել է Լյուդմիլա Նավալնայան։

Նրա խոսքով՝ իրեն ասել են, որ եթե չհամաձայնվի Նավալնիի գաղտնի հուղարկավորությանը, «նրա մարմնի հետ ինչ-որ բան կանեն»։

«Քննիչ Վարապաևը բացեիբաց ասաց ինձ, որ ժամանակը հօգուտ մեզ չի աշխատում՝ դիակը քայքայվում է»,- ասել է Նավալնիի մայրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ