News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Սերգեյ Էդիլյանը նշանակվել է ԱՄՆ Օհայո նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է հայ-ամերիկյան մշակութային, առևտրային և տնտեսական կապերի սերտացմամբ։

Սերգեյ Էդիլյանը ծնվել է 1977թ․, Երևանում, իրավաբանների ընտանիքում։ Ստանալով իրավաբանական կրթություն՝ աշխատանքի է անցել Երևան քաղաքի դատախազությունում, ապա՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում։

2000թ․ Էդիլյանը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է կրթությունը Քլիվլենդի համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

Սերգեյ Էդիլյանը հանդիսանում է «Alpha Tek Automation, Inc» և «American Truck Equipment» ընկերությունների նախագահը։ Նա նաև Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ծխական խորհրդի անդամ է, ակտիվ ներգրավված է համայնքային կյանքում։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ