News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան աշխատում է Կոտ դ՛Իվուարում իր ռազմական ներկայացվածության ձևաչափը փոխելու ուղղությամբ։ Այս մասին աֆրիկյան երկիր կատարած այցելության ժամանակ հայտարարել է Աֆրիկայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական բանագնաց Ժան Մարի Բոկելը, հայտնում է RFI ռադիոկայանը։

«Կոտ դ՛Իվուարում ֆրանսիական ռազմաբազայի գործառնական մոդելը պետք է փոխվի»,- ասել է նա՝ չբացահայտելով նախատեսվող փոփոխությունների մանրամասները։

Կոտ դ՛Իվուար կատարած ուղեւորության ժամանակ Բոկելին ընդունել է երկրի նախագահ Ալասան Ուատարան։ Նա նաև բանակցություններ է վարել աֆրիկյան երկրի պաշտպանության նախարարի և Ազգային անվտանգության խորհրդի նախագահի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ