News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եմենի հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հարձակումներ են կատարվել Ադենի ծոցում գտնվող բրիտանական Islander առևտրային նավի, ինչպես նաև Կարմիր ծովում տեղակայված ամերիկյան կործանիչի վրա։

«Եմենի ռազմածովային ուժերը գործողություն են իրականացրել Ադենի ծոցում գտնվող բրիտանական Islander նավի դեմ՝ օգտագործելով մի քանի հականավային հրթիռներ։ Կարմիր ծովում ամերիկյան կործանիչի վրա հարձակվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր»,- ասել է նա հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում:

Յահյա Սարիան հայտարարել է նաև Իսրայելի Էյլաթ քաղաքի վրա բալիստիկ հրթիռի և անօդաչու թռչող սարքի արձակման մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հութիները ծանուցում են ուղարկել նավագնացության և ապահովագրական ընկերություններին, որով արգելում են ամերիկյան և բրիտանական նավերին նավարկել Կարմիր ծովի և Ադենի ծոցում, հայտնում է Reuters-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել գործողություններում ներգրավված հրեա վերաբնակիչների դեմ...
Էրդողանն ասել է, որ չգիտի, թե ով է ճշմարտությունն ասում Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների մասին
Ներկայումս Իսրայելն ու Իրանը տարբեր բաներ են ասում...
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
G7-ի անդամ երկրներն Իրանից և Մերձավոր Արևելքի «հարակից խմբերից» պահանջել են դադարեցնել հարձակումները...
Իսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN
Ըստ դրա՝ Իսրայելի վրա իրանական հարձակում չի սպասվում՝ ի պատասխան հրեական պետությանը վերագրվող հարձակմանը...
Չինաստանի ԱԳՆ-ն դեմ է Մերձավոր Արևելքում իրավիճակի էսկալացիային տանող ցանկացած գործողությունների
Չինաստանն ուշադրություն է դարձրել է համապատասխան հաղորդումներին...
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն Իրանին և Իսրայելին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից
Անհրաժեշտ է, որ տարածաշրջանը մնա կայուն...
Ամենաշատ