News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը «բողոքի խիստ նոտա» է հղել Պետքարտուղարությանը`  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին նախագահ Ջո Բայդենի վիրավորական արտահայտությունների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է դեսպան Անատոլի Անտոնովը։

Ավելի վաղ Բայդենը, ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում փակ նախընտրական միջոցառման ժամանակ, Վլադիմիր Պուտինին անվանել էր «խելագար շան որդի»։

«Այս առավոտ Պետքարտուղարության բացվելուն պես մենք բողոքի խիստ նոտա հղեցինք Ռուսաստանի նախագահի հասցեին ամերիկյան ղեկավարության վիրավորանքների աղաղակող բնույթի և անթույլատրելիության վերաբերյալ»,- ասել է ռուս դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ