News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ  Էդվարդ Ասրյանը։

Լըկորնյուն երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սա Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի առաջին այցն է Հայաստան։

«Ֆրանսիան եւ Հայաստանը պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, բայց պաշտպանության ոլորտում հարաբերությունները երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի չեն եղել»,- հայտնել են Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունից։

Ֆրանսիական «Le Figaro» պարբերականը հիշեցրել է, որ 2023թ. հոկտեմբերին Ֆրանսիան եւ Հայաստանը ստորագրել են արձանագրություն հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտադրությունների մասին, որը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM200) երեք ռադարների ձեռքբերման պայմանագիր, որոնք թույլ կտան հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռը 250 կիլոմետր հեռվից, ինչպես նաեւ գիշերային տեսանելիության համակարգերի պայմանագիր՝ Safran-ի արտադրության հեռադիտակներ, որոնք տեղ են հասցվել այսօր։

image (1).jpg (147 KB)

image (2).jpg (165 KB)

image (3).jpg (155 KB)

image (4).jpg (143 KB)

image.jpg (106 KB)

image (6).jpg (131 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ