News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում ռուսական զինված ներխուժումից հետո ավելի քան երկու տարվա ընթացքում, ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ արդեն մահացել է, ևս 20 հազարը վիրավորվել են, ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկույցում, որըներկայացվել է հինգշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, Ժնևում: Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ կլինի, իսկ պատերազմի հետևանքները կզգան շատ սերունդներ։

Ուկրաինայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դիտորդական առաքելության տվյալների համաձայն՝ ռուսական ագրեսիայի հետևանքով արդեն զոհվել է առնվազն 10,582 խաղաղ բնակիչ, ևս 19,875-ը՝ վիրավորվել։ Մահացածների թվում 587 երեխա կա։ Այս խաղաղ բնակիչներից գրեթե 4300-ը կամ 40 տոկոսը մահացել են միայն 2022 թվականի մարտին՝ ռուսական ներխուժումից հետո առաջին շաբաթներին։

Քաղաքացիական բնակչության զոհերի մեծ մասը եղել է հեռահար պայթուցիկ զենքի պատճառով: Հատկապես մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել Ուկրաինայի արևելյան շրջաններում, որտեղ ավերվել են 59 բժշկական և 236 ուսումնական հաստատություններ, հարյուրավորները վնասվել են։

ՄԱԿ-ի այլ աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի բնակչության գրեթե 40 տոկոսը, այսինքն՝ 14,6 միլիոն մարդ, կախված է մարդասիրական օգնությունից, և ևս 2,2 միլիոն ուկրաինացիներ պատերազմից փախել են հարևան երկրներ։ ՄԱԿ-ը Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը գնահատում է 3,5 միլիոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ
Ռազմական աջակցությամբ՝ և՛ գործնական, և՛ հոգեբանական, ուկրաինացիները լավ դիրք ունեն՝ դիմանալու...
Ամենաշատ